ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Նման նամակը չի կարող պատահական լինել»

«Նման նամակը չի կարող պատահական լինել»
18.10.2013 | 15:06

«Մտավորականը պիտի լաց լիներ, որ իր գրիչը թույլ է տվել նման բան գրել»,- այսօր, անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ նման նամակը չի կարող պատահական լինել, վստահաբար պատվերի շրջանակում է: «Շոկի մեջ էի հայ-թուրքական արձանագրություններից հետո: Նույնը հիմա է կատարվում: Մտքովս չէր անցնի, որ «նամակ ռուսաց թագավորին» բեմականացմանը կյանքում ներկա կլինեմ, որն ավելի շատ տրագիկ ժանրի ներկայացում էր: Պատմաբան չես, որ պատմական պայմանագիր ես քննարկում: Եթե ինչ-որ վիպակ գրեր պայմանագրերի մասին, դներ ժողովրդի քննարկմանը, ես մի կերպ դա կհասկանայի»,-ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ